Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«50 հազար դրամները սոցիալական աջակցություններն են, ընտրակաշառք չեն». Գյումրիի ՔՊ թեկնածու

12:30, կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.
«50 հազար դրամները սոցիալական աջակցություններն են, ընտրակաշառք չեն». Գյումրիի ՔՊ թեկնածու

«Իշխող թիմը պարտավորություն ունի հետևելու ընտրություններին և այս պահին մեր ունեցած տեղեկություններով ամեն ինչ օրենքի սահմաններում է»,- այսօր Գյումրիում քվերակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Հարցին, թե ահազանգեր կան, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում, նաև տեղեկություններ կան, որ ընտրություններից առաջ 50 հազարական դրամներ է բաժանել, Հովհաննես Հարությունյանը առաջարկեց այդ տեղեկությունները փոխանցել իրավապահ մարմիններին, որպեսսզի նրանք քննեն:
     Հարցին, թե արդյոք նա բաժանել է այդ 50 հազարական դրամները, Հովհաննես Հարությունյանն ասաց. «Ոչ, տեսեք դա սոցիալական աջակցություններն են, որոնք կապ չունեն ոչ ընտրություններով, ոչ մի տեսակի գործընթացներով»:

Հարցին, թե արդյոք նախընտրական քարոզչության ժամանակ դա վարչական ռեսուրս չի համարվում, նա ասաց, որ ոչ. «30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել ու շատ մարդիկ միշտ դիմել են, դիմումներ են գրել ու աջակցություններ են ստացել: Թող մարդիկ մտածեին 300 տարի էդ մարդկանց սոված չթողնեին, ապրելու միջոց տային, և հիմա նման բաներ չասեին»:

| | |
3192 | 5
Facebook