Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

10:24, կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.
Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 3 մարզերի 6 համայնքներում` Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղ համայնքում և Դիլիջանում այսօր` հոկտեմբերի 17-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ են։
     Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք`«Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածու:
     Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և «Առուշ Առուշանյան» դաշինքը։
     Մեղրիում պայքարելու է 4 քաղաքական ուժ՝ «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
     Սյունիքի մարզի Տաթև համայնքում թեկնածուներ են առաջադրել «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
     Տեղ համայնքում պայքարելու է ընդամենը երկու կուսակցություն՝ «Ապրելու երկիր»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
     Դիլիջանում պայքարելու է 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։

2201 | 0
Facebook