Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլին սատարող զանգվածը, որ Հայկ Մարությանին անխնա քլնգում ա, մի օր անդրադարձել ա՞ Էջմիածնի քաղաքապետին»․ Հ․ Մկրտչյան

22:54, շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ.
«Նիկոլին սատարող զանգվածը, որ Հայկ Մարությանին անխնա քլնգում ա, մի օր անդրադարձել ա՞ Էջմիածնի քաղաքապետին»․ Հ․ Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էդ Նիկոլին սատարող զանգվածը ու առհասարակ ՔՊ կազմը, որ Հայկ Մարությանին անխնա քլնգումա ՔՊ շարքերը լքելու ու վարչապետի հետ հակասությունների համար` օրերից մի օր անդրադարձել ա՞ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին, ով պնդում էր, որ անհավասարակշիռ վարչապետը, որը թիմի հեղափոխական արժեքները կրող ու հեղափոխության «ակունքներում» կանգնած մարդկանց խայտառակում ա, պիտի փոխարինվի Պապիկյան Սուրենով, ու ԺՊ եղած ժամանակներից մինչ օրս հովանավորել է բոլոր «նախկիններին», առավելապես ու առավել ցայտուն` բոլոր մանվելականներին...
     Ձայնագրությունը կա, «նախկինների»
     հետ կապերի բոլոր փաստերը կան ... ասվածը դեղին մամուլից չի, «լկտի սուտ» չի,
     «ռևանշի փորձեր» չի...
     Բա ինչի՞ մի օր մեկդ դրա մասին չխոսեց, թե՞ թրի տակով անցավ ու մնաց շարքերում` հանուն աթոռի, հետներն էլ թարմ նկարներ ունի ու իրա կերպարը արդեն օքեյ ա...
     Ազնիվ չեք` տիկնա՛յք եւ պարոնա՛յք...
     Ինչպես կասեր հանճարեղ Սևակը`
     Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում՝ ոնց էլ շուռ տաս,-
     Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ...»։

5430 | 0
Facebook