Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ընկերուհին հայտնել է, որ Սաակաշվիլիի վիճակը շատ ծանր է

21:42, շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ.
Ընկերուհին հայտնել է, որ Սաակաշվիլիի վիճակը շատ ծանր է

Թբիլիսիի բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հոսպիտալացման կարիք ունի: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն։
     «Նրա ֆիզիկական վիճակը վատ է, քանի որ արդեն հացադուլի երրորդ շաբաթն է: Նա հրաժարվում է դադարեցնել հացադուլը... Առաջիկա օրերին նրա առողջական վիճակն արդեն ծայրահեղ ծանր կլինի, և հոսպիտալացման կարիք կլինի, քանի որ նա առողջապես արդեն իսկ շատ թույլ է», - ասել է Յասկոն։

6091 | 0
Facebook