Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հաագայի դատարանում ավարտվել են Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները

19:06, շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ.
Հաագայի դատարանում ավարտվել են Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկյացուցչի ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:
     Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:

2652 | 0
Facebook