Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ազգը բարձրացնելու է իր ձայնը». Մհեր Արմենիա

16:36, շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ.
«Ազգը բարձրացնելու է իր ձայնը». Մհեր Արմենիա

Մհեր Արմենիայի հիմնադրած «Ազգի ձայն» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.

«30 տարվա հեքիաթ, որ գնալով ավելի է երկարում և ավելի սարսափելի է դառնում, երբ ապրելով 21-րդ դարում այդ իրականությունը տեսնում ես քո իսկ աչքերով։
     30 տարի հայ ազգը սպասում է, որ պետք է լավ ապրի։
     30 տարեկան անկախ երկիրը ունեցավ 4 ղեկավար, որոնք մեկը մեկին փոխանցելով իշխանությունը փորձում են հայ ազգին համոզել, որ դեռ «հեքիաթը» չի ավարտվել և ամեն ինչ դեռ առջևում է և դեռ ամեն ինչ լավ է լինելու։
     Այս 30 տարեկան երկիրը «անկախ» է, և դեռ նոր է աճելու, նոր է ոտքի կանգնելու և նմանատիպ այլ թեզեր։
     30 տարի ազգը սպասում է...
     Այս ընթացքում բոլոր 4 ղեկավարների ժամանակ մենք ունեցանք տարբեր տեսակի քաղաքական իրադարձություններ, որտեղ թափվեց հայի արյունը։
     Թափվեց հայ օջախի զավակների արյունը, հայ ազգը ունեցավ տարածքային նոր կորուստներ։ Հայ ազգը հուսահատվեց, հիասթափվեց իր իսկ ընտրությունից։
     1991-1994թթ. Պատերազմ
     1998թ. Հոկտեմբերի 27 Ազգային ժողովի գլխատում, և 10 տարվա ընթացքում դրանց հաջորդող քաղաքական առեղծվածային չբացահայտված սպանություններ։
     2008թ. Մարտի մեկ
     2016թ. Քառօրյա պատերազմ
     2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմ։
     Ազգն ինքն է որոշում, թե ով պետք է լինի իշխանություն, ում պետք է հանձնվի երկրի կառավարման ղեկը, սակայն 30 տարի իշխանությունը խեղաթյուրելով ճշմարտությունը, խաբել է մի ամբողջ ազգ, իսկ սուտը հրամցրել որպես ճիշտ։
     Սուտը կարճ կյանք ունի, պարոնա՛յք:
     Իշխանությունները միշտ պետք է լսեն ազգի ձայնը։ Իշխանությունը պատասխանատու է ազգի առաջ թե՛ լավի և թե՛ վատի համար։ Սակայն, երբ վատը շատ է, լավը չի երևում։
     Պառակտված և մասնատված ազգը պետք է համախմբվի, ոտքի կանգնի և իր ձայնը բարձրացնի ի դեմ քաղաքական հեքիաթներին ,թատրոններին, կրկեսներին և այլևս վերջ դնի հեքիաթ գրողներին և պատմողներին։
     Ազգը չի մոռանում բոլոր տեղի ունեցած իրադարձությունները։
     Ազգը բարձրացնելու է իր ձայնը։
     Ազգը չի լռելու, ազգի ձայնը լսելի է լինելու»:

5495 | 4
Facebook