Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի վարչապետի ելույթի ղարաբաղյան հատվածը, ինչպես միշտ, բովանդակազուրկ էր». Ս. Սուրենյանց

16:48, շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ.
«Հայաստանի վարչապետի ելույթի ղարաբաղյան հատվածը, ինչպես միշտ, բովանդակազուրկ էր». Ս. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Իլհամ Ալիևը ԱՊՀ առանց գագաթաժողովում իր «ավանդական մեղադրանքներից» բացի` Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոտրաֆիկի մեջ։ Դրան հաջորդած Նիկոլ Փաշինյանի ելույթում չհնչեց համարժեք որևէ պատասխան, էլ չասած, որ Հայաստանի վարչապետի ելույթի ղարաբաղյան հատվածն, ինչպես միշտ, բովանդակազուրկ էր։ Դիլետանտիզմի նման մակարդակը` ներքին ագրեսիվ հռետորաբանության ու արտաքին հարաբերություններում կեղծ խաղաղասիրության բաղադրիչներով, չարիք է դառնալու Հայաստանի համար` մեզանից ավելի հեռացնելով իրական, արժանապատիվ խաղաղությունը»:

3069 | 0
Facebook