Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զգուշացեք սատանայի թանկարժեք թակարդներից». Ալի Շամխանիի արձագանքը՝ Ալիևին

12:24, շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ.
«Զգուշացեք սատանայի թանկարժեք թակարդներից». Ալի Շամխանիի արձագանքը՝ Ալիևին

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին արձագանքելով Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Իրանն ու Հայաստանը զբաղված են եղել թմրամիջոցների համատեղ շրջանառությամբ, թվիթերյան իր էջում կոշտ գրառում է կատարել. «Հարևանության սկզբունքներն անտեսելը և կեղծ հայտարարություններ անելը չեն կարող նրբանկատության նշան լինել: Թմրամիջոցների դեմ պայքարում աշխարհի կողմից հերոս ճանաչված երկրի դեմ մեղադրանքը չի կարող այլ ազդեցություն ունենալ, քան մեղադրողի խոսքերի հերքումը: Զգուշացեք սատանայի թանկարժեք թակարդներից»:

12154 | 1
Facebook