Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ապօրինի որդեգրումների գործով Քննչական կոմիտեն որոշում ունի. «Ժողովուրդ»

09:54, շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ.
Ապօրինի որդեգրումների գործով Քննչական կոմիտեն որոշում ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով վարչությունն առաջիկայում նախաքննության ավարտ է հայտարարելու մի աղմկահարույց քրեական գործով, որը վերաբերում էր ապօրինի որդեգրումներին:

Հիշեցնենք, որ այդ զգայուն քրգործով որպես մեղադրյալ անցնում էր հայտնի բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը, սակայն գործով անցող բոլոր մեղադրյալները դեռ շարունակում են պնդել, որ մեղավոր չեն, և հայտարարել, թե ոչինչ էլ չի բացահայտվել կամ չի ապացուցվել։ Թե այս պայմաններում ինչպես կընթանա գործի դատաքննությունը դատարանում, ցույց կտա ժամանակը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ որդեգրումների գործը երկու մասի է բաժանվելու: Մի մասն արդեն կուղարկվի դատարան, իսկ մյուս մասով ՀԿԳՎ-ում ուսումնասիրությունները կշարունակվեն։

2801 | 0
Facebook