Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը պնդում է, թե հայկական կողմի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող

22:54, հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
Ադրբեջանը պնդում է, թե հայկական կողմի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող

Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող։ Գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել 18:15-ին:

Տեղի ունեցածը հետաքննելու նպատակով ադրբեջանական կողմը դիմել է ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնին։

Արցախի պաշտպանության նախարարությունն առայժմ չի արձագանքել ադրբեջանական կողմի պնդումներին։ Նախօրեին պաշտոնական Բաքուն հաղորդել էր Ղարաբաղում ադրբեջանական մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին, ինչն Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել էր` լուրը որակելով ապատեղեկատվություն, որը «նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը»:

4083 | 0
Facebook