Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

««Գրանդ Քենդի»-ից որերորդ անգամ որդնած կոնֆետ ու շոկոլադ եմ գնում». օգտատերն ահազանգում է

20:24, հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
««Գրանդ Քենդի»-ից որերորդ անգամ որդնած կոնֆետ ու շոկոլադ եմ գնում». օգտատերն ահազանգում է

Օգտատեր Փառանձեմ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան «Հանուն հայկականի»Հայկական արտադրողներ, իսկ դուք ինչպե՞ս եք վարվում ձեր հաճախորդների հետ։ Օրինակ, «Գրանդ Քենդին» այսպես, որերորդ անգամ որդնած կոնֆետ ու շոկոլադ եմ գնում, ստիպված նամակ գրեցի, ուղարկեցի նկար ու որդը մեջից դուրս եկող տեսանյութ, խնդրեցի, որ անտարբեր չլինեն ու օգնեն կանխել այս խնդիրը, մտածում էի, որ հիմա կգրեն՝ շնորհակալություն, մեր մասնագետները կանցնեն ձեր նշած խանութներով ու ամեն բան կանեն խնդիրը լուծելու համար, փոխարենը ի՞նչ եղավ, «Գրանդ Քենդի»-ն կարդաց նամակս, նայեց նկարն ու տեսանյութն ու ինձ բլոկ արեց, առանց մեկ բառ անգամ գրելու, հիմա ես ոչ նամակ, ոչ մեկնաբանություն չեմ կարող գրել իրենց։

««Գրանդ Քենդի»-ից, որերորդ անգամ որդնած կոնֆետ ու շոկոլադ եմ գնում». օգտատերն ահազանգում է
««Գրանդ Քենդի»-ից, որերորդ անգամ որդնած կոնֆետ ու շոկոլադ եմ գնում». օգտատերն ահազանգում է
Կօգնե՞ք հասկանալ՝ ինչո՞ւ։ Համեմատության համար ասեմ, որ մի անգամ «Ռոշեն»-ի վաֆլիից վատ համ էր գալիս, Ուկրաինա մեյլ գրեցի, համարս խնդրեցին, զանգեցին Ուկրաինայից, ներողություն խնդրեցին, ասացին, որ ներկրողի հետ խոսել են, խոնավ պայմաններից է նման համ գալիս սովորաբար, եթե կրկնվի, խնդրեցին անպայման տեղյակ պահել իրենց, որ սանկցիաներ կիրառեն, հաշվեհամարս էլ ուզեցին, որ փոխհատուցեն։ Հիմա ես չեմ, դուք եք, այս վերաբերմունքի անունն ի՞նչ կդնեք, ու կա՞ն խմբում մարդիկ, ովքեր հայկական արտադրողների կողմից նման արհամարհանքի են արժանացել, և արտադրողների կարծիքն էլ կուզենամ իմանալ, նման դեպքերում, երբ հաճախորդը բողոք է ներկայացնում, ի՞նչ եք անում դուք։ Շնորհակալություն»:

35466 | 2
Facebook