Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Նորություն չէր, որ Ռուսաստանն էական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության ծառայության վրա». Դանիել Իոաննիսյան

18:42, հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
«Նորություն չէր, որ Ռուսաստանն էական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության ծառայության վրա». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները համաձայնել են Պուտինի հետ, որ մեր երկրներում ապակառուցողական ու անկայուն վիճակ ստեղծում է Արևմուտքը՝ ժողովրդավարություն պարտադրելով։ Նորություն չէր, որ Ռուսաստանն էական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության ծառայության վրա: Բայց ա՞յն աստիճանի, որ հայտարարի, որ մեր անկայունությունն «արմուտքի պարտադրած ժողովրդավարությունի՞ց» է»:

| | |
1397 | 0
Facebook