Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Ֆրանսիայի նոր դեսպանն անում է հայտարարություն, որը պետք է լիներ քաղաքական մեծ հետաքրքրության առարկա». Հ․ Բադալյան

23:00, հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
«Ֆրանսիայի նոր դեսպանն անում է հայտարարություն, որը պետք է լիներ քաղաքական մեծ հետաքրքրության առարկա». Հ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Լույոն օրերս հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն համատեղ աշխատում են արցախյան կարգավորման տևական համաձայնագրի ուղղությամբ:

Այս հայտարարությունը Հայաստանում գրեթե չի արժանացել ուշադրության: Եթե, դեսպանը, օրինակ, ասեր, թե պատրաստ են քննարկել պաշտպանական ոլորտում Հայաստանի առաջարկները, կբարձրանար գրեթե տիեզերական աղմուկ, թե Ֆրանսիան գրեթե միջուկային զենք է առաջարկում Հայաստանին, իսկ մենք...:

Մինչդեռ, Ֆրանսիայի նոր դեսպանն անում է հայտարարությունը, հենց որը պետք է լիներ քաղաքական մեծ հետաքրքրության առարկա: Բայց Հայաստանում քաղաքականությամբ կամ քաղաքագիտությամբ զբաղվողների մեծամասնությունն արել է ամեն ինչ, որ հետաքրքրության առարկա լինի ոչ թե քաղաքականությունը, այլ էպատաժը:

Որովհետև քաղաքականությունը պահանջում է պատասխանատվություն, թե՛ դիրքորշումների, թե՛ անգամ հնչող յուրաքանչյուր բառի համար: Իսկ էպատաժը դա չի պահանջում, էպատաժը պահանջում է միայն անամոթություն կամ մեղմ դեպքում՝ «մարտնչող անադեկվատություն»»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
2396 | 0
Facebook