Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի պետական պարտքը հատեց 9 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը». Հովհաննես Ավետիսյան

12:42, հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
«Հայաստանի պետական պարտքը հատեց 9 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի ԱԺ-ում և այլ հանրային հարթակներում աննպատակ բեմադրություններ են, ժողովրդի պարտքը, այն է պետության պարտքը սրընթաց տեմպով աճում է: Ինն ամսվա ընթացքում նախորդ տարվա վերջի համեմատ դա աճել է շուրջ 13.5%-ով, ինչը 1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելին է:
     Կարճ ասած առաջին անգամ Հայաստանի պետական պարտքը հատեց 9 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը, որից ավելի քան 8.5 միլիարդը Կառավարության պարտքն է, իսկ մնացյալը` Կենտրոնական բանկինը:

Հ.Գ. Թվերը վերցված են ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական հրապարակումներից: Գծապատկերը իմն է»:

4937 | 0
Facebook