Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Միջազգային

Իրանցի վարորդներն ազատ չեն արձակվել. Բաքուն հերքում է

23:36, չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
Իրանցի վարորդներն ազատ չեն արձակվել. Բաքուն հերքում է

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն հերքել է ավելի վաղ իրանական լրատվամիջոցների կողմից տարածված լուրը, թե 2 իրանցի վարորդները, որ ձերբակալվել էին հայկական տարածքներում, Իրան են վերադարձվել:

«Իրանի այս քաղաքացիների դեմ քրեական գործեր են հարուցվել, և հետաքննությունը շարունակվում է»,- գրում է ԱՊԱ գործակալությունը:

Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտնել էր, թե Ադրբեջանն ազատ է արձակել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին բերման ենթարկված երկու իրանցի վարորդներին:
     Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Նրանց մեղադրում են Ստեփանակերտ բեռներ տեղափոխելու համար:

| | |
1715 | 0
Facebook