Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հասարակությունը յուր կրթության արտացոլանքն է». Վահրամ Թոքմաջյան

23:12, չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
«Հասարակությունը յուր կրթության արտացոլանքն է». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ համար անհասկանալի է այն ահասարսուռ մառազմը, որը տիրում է փողով պատվաստման վկայական ձեռք բերելու շուրջ։ Էս ազգը մահվան վկայական է առնում, պատվաստման եղածն ինչ է, որ չառնեն։
     Էն ինչ կատարվում է հիմա, շատ նորմալ ու օրինաչափ է։ Ամեն ինչ ունի իր խորքային և հիմնավոր պատճառները։ Տարիներ շարունակ կրթությունը բռնաբարենք ու ուզենք, որ մարդիկ միֆերի չհավատա՞ն։ Սուրբ Հովհաննեսից հղիացողը կամ Թուխ Մանուկի միջոցով կաղություն բուժողը, ծեծով էփիլեփսիա հանողն ամեն ինչի էլ հավատալու է։
     80.000 ստացող բժշկուհին չարորակ ուռուցքի թուղթ էլ է ծախելու և լավ է անելու։
     Ֆեյսբուքյան «ինծելեգենտների» ծաղրը միֆերին հավատացողների ու հակավակցինիստների նկատմամբ ավելի է սրելու վիճակը։ Ոչինչ չի օգնելու։
     Պետության բռնի գործողությունները ծնելու են հակազդեցություն և արդյունավետ չեն լինելու , քանի դեռ դրանք մինչև վերջ բռնի չեն։ Իսկ փորձը ցույց է տվել, որ մինչև վերջ չի լինում։
     Մարդկանց բացատրել է պետք։ Համբերատար, հետևողական, քֆուր ուտելով ու ծաղրի դիմանալով, օրինակ ցույց տալով և խնդիրը մատուցելով։
     Համ ուզում եք դասագրքերում գրեք, որ Արաքս գետն առաջացել է հայերի արտասուքներից, համ ուզում եք գիտակից հասարակություն ունենա՞ք։
     Հասարակությունը յուր կրթության արտացոլանքն է»:

| | |
973 | 0
Facebook