Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Թշնամու տարածած սուտը հենց մի շարք հայեր են շրջանառության մեջ դնում». Նաիրի Հոխիկյան

22:54, չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
«Թշնամու տարածած սուտը հենց մի շարք հայեր են շրջանառության մեջ դնում». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Օրեր շարունակ Արցախից ամենատարբեր բովանդակության լուրեր եմ լսում, որոնց իսկությունն այնտեղ բնակվող մեր հայրենակիցները փորձում են ինձնից ճշտել։
     Մեկ տարածում են, թե Բերձորի ճանապարհին ադրբեջանական հենակետ են դնում, հետո մարդկանց խաբում են, թե ադրբեջանցիներ են ազատ ելումուտ անում Ստեփանակերտ կամ այլ վայր։
     Այն, որ թշնամին փորձում է խուճապ տարածել մեր մեջ ու այդկերպ Արցախից արտագաղթին նպաստել, հասկանալի է։ Թշնամի է, իր գործն է անում։ Բայց ամենավատն այն է, որ թշնամու տարածած սուտը հենց մի շարք հայեր են շրջանառության մեջ դնում։ Եվ դա անում են առանց ծանրութեթև անելու, թե ինչու է թշնամին դա անում։
     Սիրելի Արցախցիներ՝ Բերձորից, Աղավնոյից մինչև Ստեփանակերտ, Մարտակերտ, Մաղավուզ, Չարեքտար, Մարտունուց մինչև Ճարտար, Կարմիր շուկա ու Շոշ, մի հավատացեք ամեն տեսակի հիմարություններին։ Որևէ նման բամբասանք չունի փաստական ապացույց, Արցախից որևէ նոր տարածք թշնամուն չի հանձնվի, մեր կողմից վերահսկվող տարածքներ ադրբեջանցիները ազատ ելումուտ անել չեն կարող, եթե երբեմն սադրանքներ լինում են, ապա դրա նպատակը հենց խուճապ ստեղծելն է, Բերձորի ճանապարհին չի կարող լինել և չի լինի ադրբեջանական հենակետ։ Դուք հայ ազգի այն տեսակն եք, որը երբեք չի ընկճվել և չի վախեցել թշնամու հարվածներից, հիմա էլ մի վախեցեք, մնացեք ամուր, մինչև շատ մոտ ապագայում՝ առաջիկա 2-3 տարիներին վերադարձնենք մեր պատմական հողերի՝ Արցախին պատկանող բնակավայրերի մեծ մասը՝ առնվազն Շուշին, Հադրութը, Քարվաճառը՝ իրենց շրջակա գյուղերով հանդերձ։
     Պատահական բան չեմ ասում։ Դուք միայն թշնամու խայծը կուլ մի տվեք, մնացեք Արցախում ու մնացեք կանգուն»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
2504 | 2
Facebook