Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Տարեվերջին պատրաստ կլինի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհը»․ Գնել Սանոսյան

18:00, չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
«Տարեվերջին պատրաստ կլինի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհը»․ Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այցելել եմ Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։
     Երեկ ուշ երեկոյան հետևել եմ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։
     Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։
     2021թ․ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ․ին և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։
     17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021թ․ ամռանը և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջ։ Եվս 13 կմ ճանապարհահտվածի հիմնանորոգումը, որը սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։
     2021 թ վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։
     Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ»։

«Տարեվերջին պատրաստ կլինի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհը»․ Գնել Սանոսյան
«Տարեվերջին պատրաստ կլինի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհը»․ Գնել Սանոսյան
«Տարեվերջին պատրաստ կլինի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհը»․ Գնել Սանոսյան
«Տարեվերջին պատրաստ կլինի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհը»․ Գնել Սանոսյան
«Տարեվերջին պատրաստ կլինի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհը»․ Գնել Սանոսյան
«Տարեվերջին պատրաստ կլինի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհը»․ Գնել Սանոսյան
Աղբյուրը` Գնել Սանոսյան
| | |
2040 | 0
Facebook