Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Ալիևի այս դժգոհության տակ թաքնված է ՀՀ-ի համար շատ կարևոր ենթատեքստ». Արթուր Ղազինյան

17:18, չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
«Ալիևի այս դժգոհության տակ թաքնված է ՀՀ-ի համար շատ կարևոր ենթատեքստ». Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանն Ադրբեջանից պահանջում է ազատե՞լ Գորիս-Կապան ավտոմայրուղին

Ալիևը բողոքում է՝ ասելով, թե եթե հայերն ընդունում են, որ դա (Գորիս-Կապան ճանապարհի 21կմ) Ադրբեջանի տարածքն է, ինչ են ուզում իրենից:

Առաջին ընկալումը դա Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական ագրեսիան լեգիտիմացնող վարքագիծն ու հռետորաբանությունն է, որից օգտվում է Ալիևը՝ իր առջև դրված պահանջներին հակադարձելու համար: Այն որ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագծի փոփոխությունը հանցագործություն է, շատ է խոսվել ու գրվել, նույնիսկ գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում՝ 0 հետևանքով:

Բայց Ալիևի այս դժգոհության տակ թաքնված է Հայաստանի համար շատ ավելի կարևոր ենթատեքստ. Ալիևից պահանջում են հեռանալ և ազատել Գորիս-Կապան ավտոմայրուղին, ինչից խիստ վրդոհվել է ֆեյք սուլթանը:

Իսկ այս պահանջը, ըստ ամենայնի, ներկայացրել է Իրանը, ում համար այս այվտոմայրուղին ունի ռազմավարական նշանակություն՝ դեպի հյուսիս անխափան ելք ունենալու նպատակով:

Փաստորեն Նիկոլի որոշմամբ այս ճանապարհը դեռ անցած տարվա դեկտեմբերին հանձնվել է Ադրբեջանին, իսկ Իրանը պետք է եռակի ջանքեր գործադրի իր հյուսիսային ելքն ադրբեջանցիներից ազատելու համար:

Հ. Գ. Հին հայկական ասացվածք կա՝ մեկ հիմար քարը գցում է ձորը, հարյուր խելոք չեն կարողանում քարը հանել ձորից...»:

| | |
4056 | 3
Facebook