Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Խոշտանգման փորձ է կատարվում». Ալեքսանդր Կոչուբաև

13:54, չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
«Խոշտանգման փորձ է կատարվում». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն անձին քաղաքական հետապնդման ենթարկելը խնդրի առաջին ռաունդն է։

Այսօր տեղեկացա, որ Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց՝ իբր թե երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար։

Ակնհայտ է, որ սա պետպատվեր է, դաժան, անմարդկային վերաբերմունք է և նպատակ է հետապնդում ճնշել Վ. Վերմիշյանին, հակառակ պարագայում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար միայն այսօր անձին պատժախուց տեղափոխելը։

Հրավիրում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությունը, քանի որ խոշտանգման փորձ է կատարվում»։

| | |
1606 | 0
Facebook