Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Ըստ նախագծի՝ գործատուն իրավունք կունենա ազատել աշխատողին՝ պատվաստման կամ թեստավորման թուղթ չունենալու դեպքում»․ Ռուբեն Սարգսյան

13:12, չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
«Ըստ նախագծի՝ գործատուն իրավունք կունենա ազատել աշխատողին՝ պատվաստման կամ թեստավորման թուղթ չունենալու դեպքում»․ Ռուբեն Սարգսյան

«Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում են փոփոխություններ։ Ըստ նախագծի՝ եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման կամ թեստավորման բացասական արդյունքների վերաբերյալ հավաստող փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին աշխատել, չվճարել աշխատավարձ այդ ժամանակահատվածի համար և անընդմեջ 30 օր չներկայանալու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծարել աշխատանքնային պայմանագիրը»,- այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

«Իսկ եթե դա տևում է 50 օր՝ 12 ամսվա ընթացքում, ապա գործատուն կրկին իրավունք է ստանում լուծարել աշխատանքային պայմանագիրը»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու որպես արձակուրդ և չի համարվելու ստաժ:

| | |
1235 | 0
Facebook