Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

««Թուրանական միջանցքն» անհանգստացրել է ոչ միայն Իրանին, այլև՝ Հնդկաստանին». Վարդան Ոսկանյան

14:36, չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
««Թուրանական միջանցքն» անհանգստացրել է ոչ միայն Իրանին, այլև՝ Հնդկաստանին». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաքուն և Անկարան իրենց նաև ռազմական կապիտալի զգալի հատվածը դնելով, այսպես կոչված, «Թուրանական միջանցքը» (Բաքվի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրյան», Թուրքիան՝ «Նախիջևանյան») ստանալու վրա կարող են չհասնել թե՛ դրան և թե՛ հայտնվել աշխարհաքաղաքական փակուղում։

Ակնհայտ է, որ «Թուրանական միջանցքն» անհանգստացրել է ոչ միայն Իրանին, այլ նաև՝ Հնդկաստանին, ուստի առնվազն այս երկու տարածաշրջանային գերտերությոններն ամեն ինչ անելու են, որպեսզի իրանական Պարսից ծոց-Սև ծով և հնդկական Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական և տնտեսական խոշոր ծրագրերն իրականացվեն հենց Հայաստանի տարածքով, ինչի մասին արդեն իսկ եղել են նաև պաշտոնական հայտարարություններ։

Ըստ այդմ՝ մեկընդմիշտ տապալելով «Թուրանական միջանցքի» գաղափարը և իրականացնելով վերոնշյալ ծրագրերը, Հայաստանը ոչ միայն կարող է զգալիորեն բարելավել իր աշխարհաքաղաքական և տնտեսական դիրքերը մեր տարածաշրջանում, այլ նաև Բաքվի և Անկարայի թշնամական վարչախմբերին թողնել ձեռնունայն իրենց իսկ նախանշած ծուղակում։

Ահա թե ինչու է այդքան կարևոր Հայաստանի Սյունիքի մարզի ամեն մի կտոր տարածքը, որի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում Բաքվի բռնապետը խնդիրներ է ստեղժում նաև Իրանին և Հնդկաստանին այս ծրագրերի իրագործումից հետ պահելու համար։

Մեր տարածաշրջանում դեռևս ոչինչ վերջնական չէ, ուստի վախվորած և պարտվողական մոտեցումներով մենք միայն օժանդակում ենք թշնամուն, որը, որքան էլ պարադոքսալ թվա, նույնիսկ մեզնից էլ լավ է հասկանում, թե վերականգնվելու ինչպիսի հնարավորություններ ունի Հայաստանը, ուստի փորձում է հնարավորին արագ ամրագրել առկա իրավիճակը»։

| | |
1959 | 0
Facebook