Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«3+3» ձևաչափը կոչված է լինելու նպաստելու Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջև հարաբերությունների կանոնակարգմանը»․ Ա․ Մելիքյան

01:06, չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
«3+3» ձևաչափը կոչված է լինելու նպաստելու Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջև հարաբերությունների կանոնակարգմանը»․ Ա․ Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատ նուրբ մի տարբերություն պետք է հաշվի առնենք՝ «3+3» ձևաչափը կոչված է լինելու նպաստելու Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջև հարաբերությունների կանոնակարգմանն ու կարգավորմանը, բայց առաջին հերթին փոխադարձաբար նախկին խորհրդային վարչական սահմանները որպես միջպետական սահմաններ ճանաչելու հարցի լուծմանը, մինչդեռ Մինսկի խմբի առաջնահերթությունը՝ արցախյան հակամարտության կարգավորումն է լինելու, որի համատեքստում պետք է լուծվի նաև Արցախի ապագա միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի հարցը: Այսպիսով՝ «3+3» ձևաչափը և Մինսկի խումբը կարող են որոշակիորեն բաշխել դերերն ու առերևույթ միմյանցից անկախ գործելով, այդուհանդերձ, համադրել ջանքերն այնպես, որ գործընթացի մասնակիցների բացարձակ մեծամասնության շահերն ապահովված ու պաշտպանված լինեն: Մենք փոքրամասնությունն ենք»:

Աղբյուրը` Արման Մելիքյան
| | |
1563 | 0
Facebook