Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Գցես մեքենայի բեռնախցիկը և ուղարկես կուբախտ». Կարպիս Փաշոյան

22:54, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«Գցես մեքենայի բեռնախցիկը և ուղարկես կուբախտ». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես ռազմական գործն այսպես եմ պատկերացնում․ Եթե թեժ ռազմական գործողությունների ընթացքում շտաբում կամ էլ հրամանատարական կետում կողմնակի մարդիկ են հայտնվում, օրինակ՝ Դանիել Իոաննիսյանը, ապա նրան և ցանկացած մեկի պետք է բռնությամբ հեռացնել, օրինակ՝ գցես մեքենայի բեռնախցիկը և ուղարկես կուբախտ։
     Ես Իոաննիսյանի դեմ ոչինչ չունեմ, նույնիսկ ջերմ մարդկային հարաբերություններ կան, բայց նրա գրածը աբսուրդ է։ Եթե նա ուզում էր մասնակցել պատերազմին, ապա կարող էր զինվորագրվել և շարքային զինվորի կարգավիճակով իր առաքելությունը իրականացնել։ Ի՞նչ է նշանակում՝ մասնակցել է հետազախուզական աշխատանքներին, քաղաքացիական կողմնակի անձը ի՞նչ իրավունք ունի նման տեղեկությունների տիրապետել։ Ո՞ւր են եղել հրամանատարաները, ո՞վ պետք է պատասխան տա էս փնթիության և բարդակի համար։ Եվ ի վերջո ո՞վ է քանդել 1-ին ՊՇ-ն»։

Աղբյուրը` Կարպիս Փաշոյան
| | |
4335 | 0
Facebook