Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Ժամում մեկ կամ երկու մարդ է մահանում․ մեծ մասը հակապատվաստումային քարոզի զոհն է»․ Ռուբեն Ստեփանյան

20:54, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«Ժամում մեկ կամ երկու մարդ է մահանում․ մեծ մասը հակապատվաստումային քարոզի զոհն է»․ Ռուբեն Ստեփանյան

Թորակալ վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի ամիս ամեն օր կռիվ էինք տալիս, որ պատվաստվեք, չունենանք էն պատկերը, որ այսօր է։ Դուք տեսնում եք միայն 43 մահվան մասին լուրը։ Պատկերը իրականում շատ ավելի տխուր է, ու սա բոլորիս խնդիրն է։ Ոչ մի պատասխան չի կարող արդարացնել վիճակը։ Չկա միասնության ոչ մի նշույլ։ Մի քանի ամիս կարող էիք պատվաստվել ու վահանի նման պաշտպանել այն մարդկանց, ովքեր ունեն հակացուցում։ Բայց չէ, պետք էր լսել հնարավոր բոլոր տխմարությունները, անձնական ու քաղաքական պատճառներից ելնելով՝ խանգարել պատվաստման գործընթացին։ Չեմ ասում պատվաստման կեղծ փաստաթուղթ տրամադրող ստորների մասին։ Ժամում մեկ կամ երկու մարդ է մահանում։ 38 տարեկան պացիենտը երեկ պատմում էր իր ապրումների ու վախերի մասին, երբ միացված էր ապարատային շնչառության։ Ապարատից շաբաթներ առաջ անջատված այլ պացիենտներ վախենում են թթվածնի ծավալի փոքրացումից, չնայած արդեն մեծ ծավալի անհրաժեշտություն չունեն։ Ու իրենց մեծ մասը հակապատվաստումային քարոզի զոհն են։ Բոլորի պատասխանը նույնն է՝ ասում էին, որ պատվաստվելը վտանգավոր է։ «Ասում էին»»։

| | |
2573 | 0
Facebook