Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը Փաշինյանին առաջարկել է «ժամացույցների համաժամացում» ԱՊՀ գագաթնաժողովի նախաշեմին

19:48, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
Պուտինը Փաշինյանին առաջարկել է «ժամացույցների համաժամացում» ԱՊՀ գագաթնաժողովի նախաշեմին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է «ժամացույցների համաժամացում» ԱՊՀ գագաթնաժողովի նախաշեմին, որը կանցկացվի հոկտեմբերի 15-ին Մինսկում:
     «Մենք կխոսենք պաշտոնական և ոչ ֆորմալ պայմաններում, միասին կճաշենք, կքննարկենք ընթացիկ հարցերը, հեռանկարները: Շուտով մենք կունենանք ԱՊՀ գագաթնաժողով: Ես կցանկանայի ժամացույցները համաժամեցնել ձեզ հետ այս ոլորտում և, իհարկե, մեր փոխգործակցության հիմնական հարցերի շուրջ, ներառյալ տարածաշրջանում այսօրվա կարգավորումը երկարաժամկետ հեռանկարում», - ասել է Պուտինը Փաշինյանին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Կրեմլում ընթանում են բանակցություններ Պուտինի և Փաշինյանի միջև:

11756 | 0
Facebook