Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Մեղմ Հովիկը» որոշել է ձիով քայլ անել ու դառնալ գողական»․ Գևորգ Էմին-Տերյան

20:06, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
««Մեղմ Հովիկը» որոշել է ձիով քայլ անել ու դառնալ գողական»․ Գևորգ Էմին-Տերյան

ԵՊՀ նախկին մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ի ձիով քայլը
     Ըստ երևույթին, ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանը հասկանում է, որ հայտնվել է շատ բարդ իրավիճակում․ պաշտոնի գլխին սև ամպեր են կուտակվում, դոկտորականի գլխին՝ առավել ևս։

Իր «ակադեմիական» ապագան կախված է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, ինչը անկհայտորեն շատ շուտով ավարտվելու է։ Այդ իսկ պատճառով «Մեղմ Հովիկը» որոշել է ձիով քայլ անել ու դառնալ գողական։ Այլ կերպ ես չեմ կարող բացատրել, թե ինչու է ռեկտորի ժ․պ․-ն հրաժարվում դատարանի որոշումները կատարելուց։ Սա, միանշանակորեն, միայն «նիկոլական բեսպրեդելի» հետևանք չէ, այլ այսպես ասած՝ վերամասնագիտացում։ Այնպես որ մի հիսուն տարի հետո ԵՊՀ պատմությանը նվիրված ուսումնասիրություններում նշված է լինելու, որ շատ կարճ ժամանակ շատ խառը իրավիճակում ԵՊՀ-ն ղեկավարել է հայտնի գողական «Օվիկ Ծիխիյ»-ն։

««Մեղմ Հովիկը» որոշել է ձիով քայլ անել ու դառնալ գողական»․ Գևորգ Էմին-Տերյան
««Մեղմ Հովիկը» որոշել է ձիով քայլ անել ու դառնալ գողական»․ Գևորգ Էմին-Տերյան
5793 | 0
Facebook