Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ընտրվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ

18:48, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ընտրվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ընտրվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ, այս մասին հայտարարել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը պայմանավորված է ՀԱՊԿ-ի նախագահությունը 2021-2022 թվականներին ռոտացիոն կարգով Տաջիկստանից Հայաստանին փոխանցմամբ։

Բիյագովը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել 2018 թվականի նոյեմբերին, մինչ այդ նա զբաղեցնում էր Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը։ ՀԱՊԿ Մշտական խորհուրդը զբաղվում է դաշինքի ներսում ընդունված որոշումների իրականացման հարցում փոխգործակցության համակարգմամբ։

3478 | 0
Facebook