Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատարանն ինձ գերի է պահում». Արմեն Գևորգյան

15:06, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«Դատարանն ինձ գերի է պահում». Արմեն Գևորգյան

«Ազգային պատվիրակության անդամն է որոշում՝ ինչ ձևաչափով մասնակցել այս կամ այն միջոցառմանը: Խնդրում եմ իմ փաստաբաններին՝ մտածենք գործնական ի՞նչ այլ միջոցներ ձեռնարկել, որովհետև սա կոչվում է քաղաքական գերի, այսինքն՝ դատարանը Արմեն Գևորգյանին գերի է պահում՝ չթույլատրելով իրականացնել իր միջազգային պարտավորությունները»,- անդրադառնալով դատարանի կողմից իր պաշտպանի ներկայացրած միջնորդությունները մերժելուն՝ հայտարարեց նախկին փոխվարչապետ, այժմ՝ պատգամավոր Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք՝ գործուղումը (նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Գևորգյանը պետք է մասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին) թույլատրելու միջնորդության վերաբերյալ դատարանը նշել էր, որ պատգամավորը կարող է միջոցառմանը մասնակցել նաև առցանց եղանակով:

1999 | 0
Facebook