Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Այս իշխանությունները դիտավորյալ մարդկանց մահվան են տանում». Էդգար Ղազարյան

14:30, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«Այս իշխանությունները դիտավորյալ մարդկանց մահվան են տանում». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն մեկ օրում Հայաստանում COVID-19-ից ևս 43 մարդ է մահացել։ Այս իշխանությունները դիտավորյալ մարդկանց մահվան են տանում: Մեկ օրվա նոր գրանցված հիվանդությունների թիվը 1000 շրջանակներում է արդեն մի քանի օր շարունակ։ Անգամ բազմաթիվ ահազանգեր և հնչեցվող մտահոգությունները դիտավորյալ անարձագանք ու անհաղորդ են մնում: Պատվաստումներից բացի այլ բանի մասին չեն խոսում, ոչ մի կարանտինային միջոցառումներ չեն արվում վարակի տարածումը կանխելու համար: Ուսումնական հաստատություններն աշխատում են իրենց ռեժիմով, ոչ մի սահմանափակում չկա զանգվածային միջոցառումների համար, ավելին, երբեմն կառավարությունն է զանգվածային միջոցառումներ կազմակերպում։ Անգամ քաղաքացիական որևէ շարժում, ինքնապաշտպանական քայլ չի արվում»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
| | |
1810 | 0
Facebook