Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

Գեղարքունիքում բուժքույրը պատվաստման կեղծ հավաստագրեր է տվել. ոստիկանություն

13:42, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
Գեղարքունիքում բուժքույրը պատվաստման կեղծ հավաստագրեր է տվել. ոստիկանություն

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ են ստացել, որոնք իրացրել են Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ, հայտնում է ոստիկանությունը:

«Ձեռք բերված տվյալների համաձայն` Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։ Այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է»,- նշված է տեքստում:

Գեղարքունիքի մարզում բուժքույրը պատվաստման կեղծ հավաստագրեր է տվել
| | |
1805 | 0
Facebook