Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

«ՀՀ անվտանգության ոլորտում տիրող տագնապալի իրավիճակը, կարծես թե, հանձնաժողովին չի մտահոգում». Ա. Ղազինյան

13:30, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«ՀՀ անվտանգության ոլորտում տիրող տագնապալի իրավիճակը, կարծես թե, հանձնաժողովին չի մտահոգում». Ա. Ղազինյան

Ինչպես հայտնել էինք, «Հայաստան» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում 7-րդ անգամ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Հարցը դրվել էր քվեարկության և չէր ընդունվել: Ընդդիմությունը չէր մասնակցում նիստին:

Ավելի ուշ՝ ասուլիսի ժամանակ Արթուր Ղազինյանը հայտարարեց. «Ընդդիմադիր խմբակցությունները որոշում կայացրին չմասնակցել, որովհետև նախորդ վեց նիստերում ոչինչ չի փոխվել: Մասնակցությունը համարել ենք աննպատակահարմար: Հանձնաժողովը մատնված է անգործության՝ 7-րդ նիստն է գումարվում, 7-ն էլ նույն օրակարգով. ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտում տիրող տագնապալի, կոլապսային իրավիճակը կարծես թե հանձնաժողովին առանձնապես չի մտահոգում»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը
| | |
779 | 0
Facebook