Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընդդիմությունն իր թեկնածուին թաքցնում է հանձնաժողովից». Անդրանիկ Քոչարյան

13:18, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«Ընդդիմությունն իր թեկնածուին թաքցնում է հանձնաժողովից». Անդրանիկ Քոչարյան

Ինչպես հայտնել էինք, «Հայաստան» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում արդեն 7-րդ անգամ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Հարցը դրվել էր քվեարկության և չէր ընդունվել:

Մինչ քվեարկությունը, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է.

«Ըստ կանոնակարգի՝ Սեյրան Օհանյանը պետք է գար ու ներկայացներ թեկնածուին: Պարոն Օհանյանը բացակայում է, միգուցե կապված է նոր քրգործի հետ, ես չգիտեմ... Ամեն դեպքում, ընդդիմության մեր գործընկերները բացակայում են, նշանակում է, որ իրենց թեկնածուին թաքցնում են հանձնաժողովից, քննարկումներում կարող է գայինք ինչ-որ եզրահանգումների, որից իրենք բացակայում են»:

Հանձնաժողովի նիստը
3469 | 0
Facebook