Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Իրադարձություններ

Ընդդիմությունը պահանջում է արտահերթ նիստ հրավիրել և քննարկել Սյունիքում ստեղծված իրավիճակը

13:06, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
Ընդդիմությունը պահանջում է արտահերթ նիստ հրավիրել և քննարկել Սյունիքում ստեղծված իրավիճակը

Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով և 122-րդ հոդվածով՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ և 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի առաջին գլխի 1.1 և 1.3 ենթագլուխներում նշված նպատակների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման նպատակով պահանջում ենք 2021թ-ի հոկտեմբերի 15-ին ժամը 13:00-ին հրավիրել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.

1. Լսել ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախախարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ՀՀ Գլխավոր դատախազի զեկույցները և հաշվետվություն-պարզաբանումները Հայաստանի հարավ արևելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

2. Վերոնշյալ զեկույցների և հաշվետվությունների հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ:

Արտահերթ նիստի նպատակն է ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներից ստանալ բացատրություններ և պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.

1. ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԳՇ պետը պետք է ներկայացնեն բացատրություն, թե ինչ հանգամանքներում և ում հրամանով է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի և կամավորականների դուրս բերումը 2020թ-ի նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերից և ներկայացնել ռազմական էսկալացիայի վտանգի կոնկրետ հիմքեր:

2. ՀՀ Արտաքին գործերի նախարարը պետք է Հանձնաժողովին ներկայացնի բացատրություն,թե որքանով է ներգրավված եղել ՀՀ ԱԳ նախարարությունը այս գործընթացում, պահպանված են եղել արդյոք ՀՀ պետական սահմանի մասին օրենքի պահանջները և առկա է եղել արդյոք ՀՀ պարտավորեցնող որևէ միջազգային պայմանագիր:

3. ՀՀ գլխավոր դատախազը պետք է ներկայացնի բացատրություն ՀՀ պետական սահմանի փոփոխության սահմանադրա-իրավական հիմքերի վերաբերյալ և ներկայացնի պարզաբանում ՀՀ քրեական օրենսգրքի 300.2, 309 հոդվածի 3-րդ մասի և 299 հոդվածի հանտանիշներով քրեական գործի հարուցման կամ դրա մերժման իրավական հիմքերի վերաբերյալ:

4. ՀՀ ԱԱԾ տնօրենը պետք է ներկայացնի հաշվետվություն ՀՀ պետական սահմանի պահպանության ուղղությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կատարած գործողությունների և միջոցառումների վերաբերյալ և հստակեցնի, թե ինչ գործողություններ են նախատեսվում իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և ՀՀ արտաքին սահմանների խախտման համար պատասխանատու սուբյեկտներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական զինված ուժերը 2020թ-ի դեկտեմբերի 16-ից մինչ օրս օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, արգելափակել և խոչընդոտներ են ստեղծում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ինքնիշխան տարածքով ազատ տեղաշարժին, սպառնում և ահաբեկում են այդ տարածքներում ապրող և Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող քաղաքացիական անձնանց:

ՀՀ ԱԺ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ՊԱՐՏԱՎՈՐ Է սույն թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրել Հանձնաժողովի արտահերթ հիստ և ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ նշված պաշտոնատար անձանց ներկայությունն այդ նիստին:

Հաշվի առնելով օրակարգում ներառված հարցի կենսական կարևորությունն ու հանրային մեծ հետաքրքրությունը, նիստը նախատեսում ենք անցկացնել դռնբաց ռեժիմով և չենք ակնկալում որևէ պետական գաղտնիքի հրապարակում:

Կից ներկայացվում է.

Հայաստանի հարավ-արեվելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախախարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, ՀՀ գլխավոր դատախազի զեկույցների և հաշվետվություն-պարզաբանումների նախնական քննարկման, ուսումնասիրության և դրա արդյունքները հանձնաժողով ներկայացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եվ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագիծ:

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ՝

Տիգրան Աբրահամյան

Արթուր Ղազինյան

Գեղամ Նազարյան

Գեղամ Մանուկյան

| | |
882 | 0
Facebook