Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

Վարչապետը Վայք, Ջերմուկ, Գյումրի, Վանաձոր համայնքների ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակել

13:00, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
Վարչապետը Վայք, Ջերմուկ, Գյումրի, Վանաձոր համայնքների ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ է նշանակել. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Ալբերտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Վանիկ Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Վահագն Արսենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Մխիթար Մաթևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- մասնավորապես, նշված է վարչապետի որոշման մեջ:

| | |
1797 | 0
Facebook