Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Վրացական «միջնորդությունն» իրականում ավելի բարդ կառուցվածք ունեցող նախաձեռնություն է». Հակոբ Բադալյան

02:06, չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
«Վրացական «միջնորդությունն» իրականում ավելի բարդ կառուցվածք ունեցող նախաձեռնություն է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մոսկվա մեկնելուց գրեթե անմիջապես առաջ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունեց հայ-ադրբեջանական միջնորդության հայտ ներկայացրած Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիին:

Այդ հանգամանքը թույլ է տալիս մտածել, որ Երևանն էլ իր հերթին որոշակի հաղորդակցության միջոց է Վրաստանի համար՝ Մոսկվայի հետ: Բանն այն է, որ հազիվ թե Փաշինյանը Մոսկվա Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ ունենար հանդիպում, որը կարող էր նյարդայնացնել Պուտինին և առաջ բերեր նրա հետ հանդիպման համար ավելորդ լարվածություն, թերևս առանց այդ էլ բավականին բարդ իրավիճակում:

Առիթ ունեցել եմ գրելու, որ անտրամաբանական է մտածել, թե Վրաստանը կարող է այդ միջնորդության հայտը ներկայացնել՝ անտեսելով Ռուսաստանի գործոնը: Ըստ այդմ, ակնառու է թերևս, որ վրացական «միջնորդությունն» իրականում ավելի բարդ կառուցվածք ունեցող նախաձեռնություն է, քան կարող է թվալ առաջին հայացքից»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
1576 | 0
Facebook