Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Իրադարձություններ

«Գրիգոր Լուսավորիչում» ԱԱԾ-ն պատվաստման մոտ 40 կեղծ տեղեկանք է հայտնաբերել. «Հրապարակ»

11:48, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«Գրիգոր Լուսավորիչում» ԱԱԾ-ն պատվաստման մոտ 40 կեղծ տեղեկանք է հայտնաբերել. «Հրապարակ»

Կառավարության նիստի հաջորդ օրը տեղեկացանք, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում և հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ: Մարդկանց է բերման ենթարկել, այդ թվում` թերապևտներից մեկին, գրում է «Հրապարակ»-ը:

«Մեզ հասած տվյալներով, ԱԱԾ-ականները, ուսումնասիրելով էլեկտրոնային տվյալների բազան, դուրս են գրել այն դեպքերը, երբ քաղաքացին, չլինելով երկրում, պատվաստումը վավերացնող, QR կոդ է ներկայացրել: Պարզվել է, որ նա «պատվաստվել» է Հայաստանից բացակայելով: Միայն «Գրիգոր Լուսավորիչում» մոտ 40 կեղծ տեղեկանք են հայտնաբերել: Տվյալներ կան, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ պոլիկլինիկաներում ևս կեղծ տեղեկանքների տրամադրման դեպքեր են հայտնաբերվել: Սակայն միանշանակ պնդել, թե մեղավոր են բժիշկները, չի կարելի: Անցել է 3 օր, այս տեղեկատվության մասին պաշտոնական հաղորդագրություն չկա: Չի բացառվում, որ իրավապահներն ամեն ինչ արել են, ցույց տալու համար, թե կատարում են Փաշինյանի հրահանգը, իսկ հիմա փաստեր են «դզում-փչում»: Ճի՞շտ է, որ ներկայում այլ բուժհաստատություններում էլ են խուզարկություններ ընթանում, և ի՞նչ են հայտնաբերել: ԱԱԾ-ից պատասխանում են. «Հետևեք պաշտոնական լրահոսին»»,- գրում է լրատվամիջոցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
5318 | 0
Facebook