Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն ու Բայդենը կքննարկեն ղարաբաղյան հարցը

10:48, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
Էրդողանն ու Բայդենը կքննարկեն ղարաբաղյան հարցը

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հայտնել է, որ հոկտեմբերի վերջին՝ G-20-ի շրջանակներում, Հռոմում նախատեսված է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, փոխանցում է Report-ը: «Մենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգային և այլ ոլորտներում, Աֆղանստանին, Սիրիային, Իրաքին, Ղարաբաղին, Լիբիային վերաբերող հարցերում: Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները կքննարկեն այդ առաջնահերթ թեմաները»,- ասել է խոսնակը:

4566 | 0
Facebook