Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Անարդարացի է էն քննադատության ալիքը, որ կա նրա խաղի հետ կապված». Հակոբ Բադալյան

10:24, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«Անարդարացի է էն քննադատության ալիքը, որ կա նրա խաղի հետ կապված». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մխիթարյանի առանձնապես մեծ երկրպագում չեմ եղել երբեք, ու նույնիսկ համարել եմ, որ մեր ֆուտբոլում նրանից ավելի տաղանդավորներն են եղել: Բայց, չի եղել թերևս նրանից ավելի աշխատասեր ու պրոֆեսիոնալ մտածող, ու ավելի տաղանդավորները ոչ թե աճել են, այլ լճացել, իսկ Հենոն գնացել է առաջ:

Ավելին, մի երկու տարի առաջ, երբ իր հետ կապված աղմկոտ քննարկումներն էին, դեմ էի նրան մեր ֆուտբոլի կամ հավաքականի «տոտեմ» դարձնելուն:

Բայց, նաև անարդարացի է էն քննադատության ալիքը, որ կա հիմա՝ հավաքականի արդյունքի, հավաքականում նրա խաղի հետ կապված: Իհարկե, Հենոն ավելի արդյունավետ է ակումբում, քան հավաքականում: Բայց դա չեմ կարծում թե պայմանավորված է չնվիրվելու հանգամանքով: Ուղղակի ակումբում ավելի բարձրակարգ են խաղընկերները: Ընդ որում՝ բարձրակարգ ոչ միայն ֆուտբոլային որակների, այլ նաև մտածողության և ինտելեկտի տեսանկյունից:

Հավաքականում նրա խաղի արդյունավետության նվազումը տեղի ունեցավ հավաքականի այսպես ասած սերնդափոխությանը զուգահեռ: 2012-ի ընտրական մրցաշարի համար պայքարող «ոսկե սերնդի» աստիճանաբար հեռանալով էլ նվազում էր Մխիթարյանի արդյունավետությունը, որովհետև նոր սերնդի և իր կարգի ու խաղային ինտելեկտի տարբերությունն արդեն շատ մեծ էր:

Սա դիտողություն կամ քննադատություն չէ հավաքականի մյուս խաղացողների հանդեպ, այլ փաստի արձանագրում: Այո՛, Մխիթարյանը վրիպեց և կորցրեց երկու հարմար պահ: Բայց երկու և անգամ ավելի հարմար պահեր կորցնում են նույնիսկ թոփ հարձակվողները:

Հենրիկն իր անձնական որակներով ակնհայտորեն առաջնորդ չէ, այլ «գլուխը կախ, համառ, համեստ աշխատող»: Էդ որակները նրան օգնել են անհատական հաջողության հասնելու գործում, բայց բացարձակ չեն օգնում հավաքականի էն իրավիճակում, երբ իրենից անկախ ընկալվում և դիտվում է առաջնորդ, որից սպասումները միշտ մեծ են:

Սրա ելքը Հենրիկից հրաժարվելը չէ, ուղղակի հավաքականի հաստատուն կոնցեպցիա կառուցելը, որտեղ նա կլինի կարևոր, բայց «դետալներից» մեկը: Էդ դեպքում նա անգամ իր ոչ լավագույն տարիքում, բայց դեռ կարող է օգտակար լինել ընդհանուր խաղին: Էն մտայնությունը, թե նա չկար ու մենք երեք խաղ անընդմեջ հաղթեցինք, ներեցեք, բայց ֆուտբոլային չէ, զգայական է:

Բոլոր էդ երեք խաղերում հավաքականը որևէ կերպ չի խաղացել ավելի ուժեղ, քան Մխիթարյանի մասնակցությամբ խաղերը, բացառությամբ Ռումինիայի հավաքականի հետ առաջին խաղակեսը: Ի վերջո, Մխիթարյանը որևէ կերպ մեղավոր չէ, երբ Լիխտենշտայնը կամ Իսլանդիան մեզ խփում են գոլեր, որտեղ պաշտպանները, մեղմ ասած, տապալվում են և կորցնում ենք հաղթանակը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
2081 | 0
Facebook