Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Կապառոսը սպառել է իրեն». Արսեն Քարամյան

10:12, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«Կապառոսը սպառել է իրեն». Արսեն Քարամյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի նախկին տեղակալ Արսեն Քարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռումինիա-Հայաստան, տխուր պատկեր, դրական սպասումների զրոյացում... Առհասարակ չի կարող պատահել այնպես, որ խմբում 2-րդ տեղի մյուս հավակնորդները հեշտությամբ հաղթեն խմբի ետնապահին, որին մեր հավաքականը կամ հաղթում է պատահական ինքնագոլով, կամ «վաստակած» ոչ ոքի է խաղում ու սրանից հետո էլ դեռ մտքներովս անցնում է ու հաշվում ենք, գումարում ենք, գցում բռնում ենք, որ 2-րդ տեղի հավակնորդ ենք... թվաբանորեն այո՛, գործնականում ո՛չ: Տղաներն անհատապես անում են ամեն բան, և որևէ խնդիր չկա այստեղ, սխալը համակարգային է, Կապառոսը սպառել է իրեն... ընդ որում՝ ժամանակից շուտ ու ոչ ճիշտ պահին... Կուզենամ սխալված լինեմ, անկեղծորեն»:

Աղբյուրը` Արսեն Քարամյան
| | |
3739 | 0
Facebook