Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Թերթերի տեսություն

Չեն թույլատրի գնալ աշխատանքի. «Հրապարակ»

09:30, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
Չեն թույլատրի գնալ աշխատանքի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պետական համակարգի և մասնավոր ոլորտի այն աշխատողներին, որոնք չեն պատվաստվի կամ թեստավորվի և տեղեկանքներ չեն ներկայացնի գործատուին, գործատուն իրավունք կունենա չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։ Օրենսդրական նման փոփոխություններ է մշակել կառավարությունը՝ առաջարկում է լրացումներ կատարել Աշխատանքային օրենսգրքում, «Հանրային ծառայության մասին» օրենքում, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ ծառայողին աշխատանքի չթույլատրելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերը:

Խոսքն այն դեպքերի մասին է, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողի կողմից չեն ներկայացվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը։ Գործատուն նաև իրավունք կունենա աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին 12 ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2684 | 0
Facebook