Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Իրադարձություններ

«2-րդ խաղակեսում կարող էինք հավասարեցնել խաղի հաշիվը». Խոակին Կապառոս

01:12, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«2-րդ խաղակեսում կարող էինք հավասարեցնել խաղի հաշիվը». Խոակին Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը քիչ առաջ հանդես եկավ հետխաղային մամուլի ասուլիսով՝ ամփոփելով և մեկնաբանելով Հայաստան-Ռումինիա հանդիպումը և մեր պարտությունը:

«Առաջին խաղակեսում լավ հանդես չեկանք: Երկրորդում արված փոփոխությունները միտված էին վիճակի բարելավման համար: Առաջին խաղակեսում գնդակը չէինք կարողանում վերահսկել, և դա խնդիր էր, սակայն գնդակին չտիրանալով և ոչ մի դեպքում լավ չխաղալով մրցակիցը անկյունայինից գրավեց մեր դարպասը, ինչի վրա մենք պետք է աշխատենք, որ խուսափենք նման իրավիճակներից: Երկրորդ խաղակեսում մենք կարող էինք հավասարեցնել խաղի հաշիվը և կարծում եմ, եթե դա տեղի ունենար, ապա դա արդարացի կլիներ»,- ասաց նա:

| | |
1951 | 0
Facebook