Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Իմ բողոքին ի պատասխան քննիչից ստացել եմ գրություն». Զարուհի Փոստանջյան

21:36, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
«Իմ բողոքին ի պատասխան քննիչից ստացել եմ գրություն». Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀուԶանք ու ԱհաԶանգ
     Այսօր իմ բողոքին ի պատասխան քննիչից ստացել եմ գրություն:
     Գրությամբ նա հայտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին և 2-րդ կետերով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և խոշոր չափերի վնաս է պատճառել) հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել, բայց քրեական գործով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ քննություն:
     Հետևություն`
     ՀուԶանք` խճճված, խառնակ և բարդ գործ:
     ԱհաԶանգ` հրկիզման, պայթյունի և հանրավտանգ եղանակով ավտոմեքենայի ոչնչացնելու պատվիրատուն շարիկով նիկոլիկն է»:

| | |
1541 | 0
Facebook