Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Իրադարձություններ

«Պատկերացնո՞ւմ եք՝ դեռ ինչեր չգիտենք»․ Սյուզաննա Սիմոնյան

19:12, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
«Պատկերացնո՞ւմ եք՝ դեռ ինչեր չգիտենք»․ Սյուզաննա Սիմոնյան

Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ղեկավար Սյուզաննա Սիմոնյանի գրառումը․ «Չարիքի իշխանությունը
     Ապրիլին գերիներ վերադարձնող ինքնաթիռ է եկել Հայաստան գերիների խոշտանգված մարմիններով: Այդ թվում՝ գերևարված 19-ամյա պատանի զինվորի գլխատված դիակով: Այդ փաստը իշխանությունը խնամքով թաքցրեց հանրությունից՝ ասելով, թե ինքնաթիռը դատարկ է եկել և փոխարենը խաղաղության դարաշրջանի բացում հայտարարեց: Մարդու իրավունքների պաշտպանը մեկ ամիս առաջ հայտնեց, որ գերիները խոշտանգվում են գերության մեջ։ Մինչդեռ Ազգային ժողովի նախագահ կոչվածը հակադարձեց այդ հայտարարությանը, թե դա հնարովի տեղեկություն է և նման բան չկա: Չանցած մեկ ամիս գլխատված զինվորի դիակը ստացած ծնողը խոսեց և պատմեց իրողությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ դեռ ինչեր չգիտենք և ինչ հանցագործություններ են սրանք թաքցնում մեզնից:
     Միայն վերը նշված դեպքը բավարար չէ՞, որ այս իշխանությունը կեղծիքի ու չարիքի իշխանություն հռչակվի»:

| | |
6752 | 0
Facebook