Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Օրեր առաջ կարևոր բան տեղի ունեցող ռեգիոնում, բայց անուշադրության մատնվեց». քաղաքագետ

17:00, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
«Օրեր առաջ կարևոր բան տեղի ունեցող ռեգիոնում, բայց անուշադրության մատնվեց». քաղաքագետ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ մի կարևոր բան տեղի ունեցող ռեգիոնում, բայց անուշադրության մատնվեց․ Վրաստան վերադարձավ Միշիկը (Սահակաշվիլի Միշիկը, ոչ թե․․․)։ Վերադարձավ այն դեպքում, երբ իր մասով այնտեղ գործ կար հարուցված և նրան շատ արագ կալանավորեցին։
     Ոչ մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ է նա վերադարձել՝ իմանալով, որ մտավ Վրաստան կալանավորելու են։ Վրաստանին ծանր օրեր են սպասվում ներքին կայունության մասով․ ի դեպ, ոչ միայն Վրաստանին։
     Անկայունություոն, որ կարող է անգամ ռեգիոնի քարտեզի ուրվագիծը փոփոխել։
     Իսկ խորքային առումով դրանք կապված են ռեգիոնը ՌԴ-ից վերջնականապես պոկելու ծրագրի հետ։ Արցախի հարցը այսօր այլևս չկա, ՀՀ վերնախավը սիրախաղ է անում թուրքերի հետ։ Սրանք այն՝ ամենից կարևոր նախապայմաններն են, որ 2008-ի գործընթացը վերսկսվի։
     Մտնում ենք քաղաքական ծանր ու տնտեսական անորոշ տուրբուլենտության շրջափուլ»։

Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան
| | |
2837 | 0
Facebook