Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ

16:12, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ

ԲԴԽ-ն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, միաձայն որոշեց բավարարել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Դատավորի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ ֆեյսբուքյան էջից:

4221 | 0
Facebook