Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում 55 մանկապարտեզ դադարեցրել է աշխատանքը

15:42, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Թբիլիսիում 55 մանկապարտեզ դադարեցրել է աշխատանքը

Կորոնավիրուսի տարածման պատճառով Թբիլիսիում գործող 186 պետական մանկապարտեզից 55-ը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։

Ըստ մանկապարտեզների կառավարման գործակալության՝ 32 մանկապարտեզի փակման պատճառը երեխաների շրջանում կորոնավիրուսով դեպքերի տարածումն է, իսկ 23-ում դաստիարակների մոտ է այն հաստատվել։

Հիշյալ մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կվերսկսվի 12-օրյա կարանտինից հետո, հայտնում է aliq.ge-ն:

2696 | 0
Facebook