Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտից պեղված (մ.թ.ա. II-I հազարամյակներ) կախիկը

03:06, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտից պեղված (մ.թ.ա. II-I հազարամյակներ) կախիկը

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը հայտնում է. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության Ֆոնդից ներկայացնում ենք «Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտից պեղված (մ.թ.ա. II-I հազարամյակներ)» կախիկը` պարսիցծոցյան ծովախեցուց, եզրերին մշակման հետքերով, մակերեսին արված բազմաթիվ փոսիկներով և կենտրոնական անցքով:

Ուշբրոնզեդարյան, մ.թ.ա. XIII-XII դդ.: Ծովախեցի, տրամագիծը` 2,5 սմ: Դամբարան թիվ 10:

Կնիք, գլանաձև, սնամեջ, իրանի վերին և ստորին ծայրերում հորիզոնական զույգ խորադիր ակոսներից կազմված զարդագոտու միջնատարածքում` կենաց ծառ հիշեցնող խորադիր շեղագծերի զարդանախշ: ՈՒշբրոնզեդարյան, մ.թ.ա. XIII-XII դդ.: Կավ, ջնարակ, երկարությունը` 3,2 սմ: Դամբարան թիվ 10: Պեղումների ղեկավար` Ա. Փիլիպոսյան»:

3753 | 0
Facebook