Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Պարեկներին փող տված տղամարդը բերման է ենթարկվել

15:00, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Պարեկներին փող տված տղամարդը բերման է ենթարկվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Երևանի Կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկները Արամի փողոցում նկատել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Պարեկները փորձել են խախտման փաստով արձանագրություն կազմել։ Այդ ընթացքում տղամարդը փաստաթղթերի հետ մեկնտեղ պարեկին 10 հազար դրամ է տվել՝ առաջարկելով չկազմել արձանագրությունը։ Պարեկները նրան, կաշառք տալու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Արձանագրություն չկազմելու համար պարեկներին փող տված տղամարդը բերման է ենթարկվել
| | |
2978 | 0
Facebook