Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Էս սպաներին պետք է հավաքել մեկ տեղ և սերունդներին հանձնել անարգման համար». Սոֆյա Հովսեփյան

22:30, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
«Էս սպաներին պետք է հավաքել մեկ տեղ և սերունդներին հանձնել անարգման համար». Սոֆյա Հովսեփյան

Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է. «Շտապ պետք է հետախույզ, որ ստուգի մեկ այլ հետախույզի հետախուզական կարողությունները...

Մեծ հաշվով, այո՛, թե՛ Հադրութը, թե՛ Մատաղիսը, Ջրականն ու Շուշին ընկան անողոք անփութությամբ, որի կազմակերպողը բանակը չէր, այլ կատարողն էր, իսկ կազմակերպողը հենց գերագույն գլխավոր հրամանատարն էր: Բանակում շատերը դարձան գործիք մեծ ծրագրի իրականացման համար՝ ուրանալով սպայի պատիվն ու Հայրենիքի համար տված երդումը. էս սպաներին պետք է հավաքել մեկ տեղ և սերունդներին հանձնել անարգման համար:

Եթե մարդը կամ մարդիկ սիրում են երկիրն ու հայրենիքը, եթե մարդը կամ մարդիկ պաշտում են ու հոգ են տանում իրենց ազգի ու ժողովրդի համար, չեն կարող գիտակցված մնալ պաշտոնի և կործանման տանել հայրենիքն ու ժողովրդին: Ոչ մի պաշտոն չի՛ կարող ավելի մեծ արժեք ունենալ, քան Հայրենիքն է...

Նայած՝ ում մոտ ինչպես, բայց բավական է ստեք ու մեկդ մեկիդ արդարացնեք...

Հադրութի բանալին էլ հազար ասինք՝ հետախույզի ձեռ մի տվեք...»:

| | |
3072 | 0
Facebook